Կայքի առավելությունները հյուրանոցային բիզնեսի համար

Եթե Դուք ունեք հյուրանոց, մոթել, հյուրատուն կամ նմանատի այլ վայր, որը նախատեսված է հյուրերի տեղավորման համար, ապա Դուք հաստատ ուսումնասիրել եք հյուրանոցային բիզնեսի զարգացման միտումները։ Հետևաբար ես գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ձեզ կայք է անհրաժեշտ։ Սովորական միայն կայքի առկայությունը կարող է բավարար չլինել նման պահանջված ծառայությունների համար:

Այս հոդվածի օգնությամբ Դուք կծանոթանաք այն բոլոր առանձնահատկություններին, որոնց շնորհիվ կայքը դրական ազդեցություն է թողնում Ձեր գործունեության վրա։ Կարճ ասած, Դուք կսովորեք, թե ինչպես օգտագործել Ձեր հյուրանոցային հարթակի հնարավորությունները և առավելության հասնել մրցակցության մեջ։ Սակայն, մինչ այդ եկեք պարզենք՝

Ինչու Ձեր հյուրանցային բիզնեսը կայքի կարիք ունի

Գիտե՞ք՝ ինչ են անում մարդիկ 21-րդ դարում, երբ մտադիր են ճանապարհորդել որևէ նոր ուղղությամբ։ Նրանք որոնողական համակարգերում փնտրում են լավագույն հյուրանոցային ծառայությունները տվյալ տարածքում։ Ներկայումս մարդիկ միտված են նախորոք ամրագրելու հյուրանոցային համարներ։ Իսկ ի՞նչն է նրանց օգնում ընտրություն կատարել առաջարկվող բազմաթիվ ծառայություննեի մեջ։

Հյուրանոցային ծառայություններ առաջարկող կայքն այն է, ինչ փնտրում են ճանապարհորդները։ Սակայն, նման ինտերակտիվ հարթակի ներկայությունը բավարար չէ հետաքրքրասիրությունը ամրագրման փոխակերպելու գործում։ Հիշե՛ք, որ երբ հերթը հասնում է կացարան գտնելուն, մարդիկ ընտրության մեծ հնարավորություն ունեն։ Ձեր օնլայն հյուրանոցային պլատֆորմը կարող է որոշիչ լինել վերջնական որոշում կայացնելու գործում։

Ձգտելով հասնել այս նպատակին՝ Դուք պետք է հաշվի առնեք որոշ կետեր, որոնց միջոցով Ձեր բիզնեսը կառանձնանա մնացած բոլորի մեջ։ Եկե՛ք միասին բացահայտենք, թե որոնք են այս կարևոր հատկանիշները և ինչպե՞ս կարող են օգտակար լինել Ձեր գործունեությանը։

Ծանոթացե՛ք նաև «10 պատճառ, թե ինչու Ձեր տուրիստական բիզնեսը կայքի կարիք ունի» հոդվածին։

№1 Ժամանակակից տեխնոլոգիաներին հարմարեցված դիզայն (Mobile-Friendly Design)

Հյուրանոցային պորտալի առաջին և հիմնական առավելություններից մեկը ժամանակակից տեղնոլոգիաներին հարմարեցված դիզայնն է՝ ՏՏ ոլորտում հայտնի է որպես Mobile-friendly կամ Responsive դիզայն։ Մեր լեզվով ասած՝ Mobile-friendly design-ը կայքի արտաքին տեսքի և ֆունկցիոնալության համապատասխանեցումն է տեխնոլոգիական տարբեր սարքավորումների, ինչպիսիք են հեռախոսը, պլանշետը, և այլն։

Նման դիզայնը կապահովի Ձեր հարթակի կատարյալ տեսքը ժամանակակից սմարթ տեխնոլոգիաների օգտատերերի համար։ Արդյունքում, Դուք հասանելի կլինեք մարդկանց, ովքեր որոնում են Ձեր ծառայությունները հեռախոսով։ Mobile-friendly design-ը հյուրանոցային կայքի պարտադիր համարվող հատկանիշ է, քանի որ այն կարևոր է

✔ օգտատերերին լավ փորձ ապահովելու համար
Google-ի դասակարգման համար

Հյուրանոցային հարթակի արձագանքող (responsive) դիզայնի շնորհիվ Դուք կարող եք հասանելի դառնալ մարդկանց, ովքեր կացարան են փնտրում ճանապարհորդության ընթացքում՝ վերջին րոպեին։ Նման դեպքերում մարդիկ սովորաբար օգտվում են հեռախոսներից։ Պետք չէ հիասթափեցնել նրանց։

Մյուս կողմից, հասանելի պլատֆորմը որոշիչ է բարձր որակի և որոնողական համակարգերում պորտալի դիրքի տեսանկյունից։ Համակարգում կայքի դիրքը որոշելիս՝ բոտերը հաշվի են առնում այս փաստը։ Դրական արձագանքի դեպքում Ձեր օնլայն հարթակի վարկանիշն ավելի բարձր է, ինչի շնորհիվ այն ցուցադրվում է որոնողական համակարգերի առաջնային արդյունքներում։ Որքան առաջնային է դիրքը, այնքան շատ օգտատերերի են հասնում Ձեր ծառայությունները։ Որքան հասանելի են Ձեր ծառայությունները, այնքան մեծանում է նոր հաճախորդներ ունենալու հավանականությունը։

Ցանկանո՞ւմ եք ապահովել Ձեր կայքի հիանալի տեսքը և ինտերֆեյսը։

Եկե՛ք օգնենք

№2 Բրենդի իմիջ

Հյուրանոցային ծառայություններ մատուցող բիզնեսը ներկայացնելու շատ բան ունի։ Առավել կարևոր կետերից է բրենդի իմիջի և տեղեկատվության մակարդակի ապահովումը՝ նախընտրելի է վիզուալների և տեքստերի կիրառմամբ։ Պարտադիր պայմաններից են լոգոյի, հատուկ գունային գամայի, երանգային համադրության, ինչպես նաև յուրահատուկ լեզվական ոճի կիրառումը։ Ձեր բրենդին բնորոշ վառ տեսողական էֆեկտների ներառումը ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա և մեծացնում նրանց ճանաչողության մակարդակը դեպի Ձեր ապրանքանիշը։ Օրինակ, տեսնելով որևէ նկար, որի դիզայնը ներկայացված է Ձեր բիզնեսին բնորոշ գույներով՝ մարդիկ այն ասոցացնում են հենց Ձեր ընկերությանը։ Մյուս կողմից տեսողական տարրերը (նկարներ, վիդեոներ) ավելի արագ են տպավորվում և մեծ ազդեցություն թողնում։ Հյուրանոցային որևէ համարի հարմարավետությունը ներկայացնելու համար նախընտրելի է ներկայացնել սենյակի մի լուսանկար, քան գրել մի քանի նախադասություն։ Այսօր մարդիկ ալարում են տեքստեր կարդալ։

№3 Հյուրանոցային ամրագրման համակարգ

Հենց Ձեր հյուրանոցային կայքից սենյակներ ամրագրելու հնարավորությունը կարևոր առավելություն է Ձեր հավանական հաճախորդների համար։ Օգտատերերն ակնկալում են արդյունքի հասնել նվազագույն քայլերով։ Օինակ՝ Ձեր հավանական հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից, եթե Ձեր ամրագրման համակարգի փոխարեն նա ստիպված է հավելյալ ջանք գործադրել այլ հարթակով Ձեր առաջարկած հյուրանոցային համարն ամրագրելու համար, նույնիսկ եթե Դուք համագործակցում եք ամրագրման լավագույն պլատֆորմների հետ։

Կարող է ծիծաղելի թվալ, բայց հավանական հաճախորդները չեն սիրում սպասել և էներգիա ծախսել։ Նրանք կարող են հիասթափվել, նույնիսկ եթե «Ամրագրել» կոճակը տանի մեկ այլ կայք։ Փոխարենը, հենց Ձեր պորտալից ամրագրելու հնարավորությունը կգոհացնի մարդկանց, քանի որ սա մինիմալի կհասցնի նրանց գործողությունները։

Մյուս կողմից, տարբեր հարթակներում ամրագրումն ունի մեկ այլ թերություն։ Պատկերացրեք, որ Ձեր պոտենցիալ հյուրը հայտնվում է booking.com-ում, որտեղ բացի Ձեր ծառայություններից նա տեսնում է նմանատիպ գործունեություն ծավալող այլ հյուրանոցներ նույն տարածքում։ Նման դեպքում Դուք նոր մրցակցության մեջ եք մտնում, մինչդեռ, Ձեր սեփական պլատֆորմի օգնությամբ Դուք հավատարիմ հաճախորդներ եք ձեռք բերում։

№4 Հաղորդակցման աղբյուր

Հուսալի քոնթենթ ներկայացնելով՝ Դուք գրավում եք Ձեր այցելուներին, և մեծ հավանականությամբ նրանք կցանկանան կապ հաստատել Ձեզ հետ։ Չնայած այն փաստին, որ Դուք ապահովում եք անհրաժեշտ բոլոր տվյալները, այցելուները կարող են անհանգստացնող հարցեր ունենալ։ Այնպես որ հեշտացրե՛ք նրանց անելիքները, հասանելի՛ եղեք։

Ներառե՛ք «Կապ մեզ հետ» դաշտը, հետևե՛ք նամակներին և պատասխանե՛ք հարցերին։ Սոց․ մեդիա ցանցերի ներառումը հավելյալ օգնություն կարող է լինել։ Այնուամենայնիվ, կապի դաշտը հենց կայքում կմեծացնի նոր հաճախորդներ ունենալու հավանականությունը։

№5 Վաճառքի կառավարում

Ճիշտ օգտագործման դեպքում հյուրանոցային կայքը կարող է վաճառքի լուրջ աղբյուր հանդիսանալ։ Այն նման է խանութի ցուցափեղկի, որտեղ հավանական հաճախորդներն առաջին հայածքից ձևավորում են իրենց կարծիքը, նույնիսկ առանց ներս մտնելու։ Դուք վստահելի բովանդակությամբ գրավում եք նրանց ուշադրությունը։

Հյուրանոցային տվյալների կառավարման համակարգը, որը Դուք կազմակերպել եք ճշգրիտ կերպով այնպես, որ ոչ մի կարևոր կետ բաց չի թողնվել, մանրամասն տեղեկություն է ներառում հյուրանոցային ծառայությունների, սենյակների, պայմանների, ռեստորանի (եթե կա) մասին։ Հյուրանոցի գտնվելու վայրը նույնպես պարտադիր կետ է։

Խորհուրդ է տրվում նաև պատկերասրահի (photo gallery) ներառումը: Այստեղ Ձեր հաճախորդները կգտնեն լուսանկարներ, որոնց միջոցով կպատկերացնեն մթնոլորտը Ձեր հյուրանոցում։ Երբեմն տեսողական այս ազդեցությունը դրդում է հաճախորդներին ընտրել միջավայրը։ Արդյունքում նրանց հետաքրքրությունը փոխակերպվում է հյուրանոցային սենյակի ամրագրման, իսկ Դուք վաճառք եք իրականացնում։

Վերջում

Հյուրանոցային կայքը յուրաքանչյուր հյուրանոցային բիզնեսի համար եկամտի օնլայն աղբյուր է։ Շարժի՛ր հավանական հաճախորդներիդ հետաքրքրությունը, և նրանք մեկ քայլ ավելի կմոտենան ամրագրմանը։

Եթե ցանկանում եք ունենալ Ձեր սեփական հյուրանոցային հարթակը և խորհրդի կարիք ունեք, ապա՝

կապվե՛ք մեզ հետ

--

--

--

AIST — a software agency based in Yerevan, Armenia. Since 2016 we provide web and app development and design services. https://aist.global/en

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store
AIST Global

AIST Global

AIST — a software agency based in Yerevan, Armenia. Since 2016 we provide web and app development and design services. https://aist.global/en

More from Medium

The Decentralized Claypez Roadmap

Only the solution part

Open Source Round 1 Essay 2

LeoLabs Announces Agreement with UK Space Agency